211652_close_icon
views-count1053 դիտում article-date 22:00 05-03-2014

ՆԱՏՕ֊ի գլխավոր քարտուղարը հինգշաբթի հանդիպելու է Յացենյուկի հետ

ՆԱՏՕ֊ի գլխավոր քարտուղարը Անդերս Ֆոգ Ռասմուսենը հինգշաբթի հանդիպում է անցկացնելու Ռադայի կողմից նշանակված վարչապետ Արսենի Յացենյուկի հետ։ Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օան Լունգեսկը։ «Վաղը՝ ՆԱՏՕ֊ի շտաբ բնակարանում Հյուսիսատլանտյան միության դեսպանները և ՆԱՏՕ֊ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հանդիպում կանցկացնեն Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ»,֊շեշտել է նա։

Նմանատիպ նյութեր