«Հայկական ժամանակ»֊ը գրում է․ «Երեկ, Սպիտակի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Հովհաննես Խոյեցյանին ուղղեցինք մի քանի հարց՝ կապված Սպիտակ քաղաքում Յանուկովիչի անվան հրապարակի շուրջ.
- Պարոն Խոյեցյան, ինչի՞ համար է ստեղծվել հրապարակ՝ Յանուկովիչի անունով։
- Վիկտոր Յանուկովիչը Սպիտակի երկրաշարժից հետո մեր քաղաքին շատ մեծ օգնություն է ցուցաբերել։ Նա երկրաշարժից հետո փրկարարական ու շինարարական աշխատանք է կատարել Սպիտակում, օգնության է հասել մեր քաղաքին այդ ծանր պահին։ Նա նաև Սպիտակի պատվավոր քաղաքացի է։
- Յանուկովիչի անունով հրապարակը անվանվել է 2006 թ.-ից, իսկ ինչու՞ մինչ այդ չեք հիշել Յանուկովիչին։
- 2006-ին Յանուկովիչը վարչապետ էր, դե ժողովուրդն էլ ուզում էր, որ իր անունով լինի։ Ժողովրդի առաջարկությամբ է եղել ու ավագանու որոշմամբ։ Մարդիկ դիմումներ էլ էին հասցեագրում էդ խնդրանքով։
- Այսինքն, ժողովուրդը 88-ից ի վեր չէր պահանջում նման հրապարակ, 2006-ին պահանջե՞ց։
- Դե միգուցե էդ պահը չէր հասունացել, կամ գիտակցությունը սկսեց աճել։
- Յանուկովիչը այլևս նախագահ չէ, ու Ուկրաինայում համարվում է կոռուպցիայի ու սպանությունների մեջ թաթախված անձ, հրապարակը հնարավո՞ր է վերանվանեք։
- Չեմ կարող ասել, դժվար թե։ Համենայնդեպս, ժողովրդի մեջ այդպիսի տրամադրություններ չկան։ Գուցե այդ հարցը բարձր մակարդակով լուծվի»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։