211652_close_icon
views-count1980 դիտում article-date 08:59 21-02-2014

Սպիտակի Յանուկովիչի անվան հրապարակը «վերանվանել» են «Սերգեյ Նիգոյանի անվան հրապարակ փոքր Մայդան». ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Ի պաշտպանություն Կիևի Մայդանում կյանքի գնով պայքարող ուկրաինացիների, երեկ յուօրինակ ակցիա է տեղի ունեցել Սպիտակ քաղաքում։ ՀՀ մի խումբ քաղաքացիներ «փոխել» են Սպիտակի՝ Յանուկովիչի անվան հրապարակի անունը: Ըստ «araratnews.am»-ի Հայաստանի քաղաքացիներ Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը, Լենա Նազարյանը և Մարիամ Մարգարյանը «Վիկտոր Յանուկովիչի անվան հրապարակ» եռակողմ ցուցանակի վրա փակցրել են պաստառներ հայերեն և ուկրաիներեն հետևյալ գրառմամբ. «Սերգեյ Նիգոյանի անվան հրապարակ. Փոքր Մայդան»։ Հայազգի Սերգեյ Նիգոյանը Մայդանի առաջին զոհն էր։ Նա զոհվել է հրազենային գնդակից այս տարվա հունվարի 22-ին»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր