211652_close_icon
views-count2118 դիտում article-date 11:35 06-03-2014

Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը լավ չէ. նրան Երևան կտեղափոխեն

Խոշտանգված վիճակում Ադրբեջանի գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանին Իջևանի բժշկական կենտրոնից կտեղափոխեն Երևան, քանի որ նրա առողջական վիճակը գնալով վատանում է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը: «Պետք է նրան դուրս գրեին հիվանդանոցից, սակայն առողջական վիճակը լավ չէ. գնալով վատանում է, հիշողությունը շատ վատ է, հարազատներին գրեթե չի ճանաչում, նաև դժվար է խոսում»,-ասաց գյուղապետը: Նա նշեց, որ պարբերաբար հեռախոսով զրուցում է Մ. Խոջոյանի դստեր հետ և տեղեկանում Խոջոյանի առողջական վիճակին: Կ. Չոբանյանը փոխանցեց նաև, որ դեռևս պարզ չէ, թե որ Երևանի որ բժշկական կենտրոն կտեղափոխեն 77-ամյա ծերունուն: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Իջևանի բժշկական կենտրոնում կատարված բուժզննման արդյունքում պարզվել էր, որ Մամիկոն Խոջոյանի մարմնի վրա կապտուկների հետքեր կան, կոտրվածք, հրազենային վնասվածքի հետքեր եւս նկատվել են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նմանատիպ նյութեր