211652_close_icon
views-count1458 դիտում article-date 13:21 06-03-2014

Իրանը հերքել է իր կողմից Գազայի հատված հրթիռներ ուղարկելու մասին Իսրայելի մեղադրանքները

Իրանի կառավարությունը հերքել է Իսրայելի մեղադրանքները, համաձայն որոնց Իրանը Գազայի հատված հրթիռներ է տեղափոխում: «Իրականությանը չեն համապատասխանում Իսրայելի հնչեցրած մեղադրանքներն այն մասին, թե իրանական նավը Գազայի հատված զենք է տեղափոխել»,-ասել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Ամիր Աբդուլահիանը: Մեղադրանքները հերքել է նաև Իրանի իսլամական հեղափոխության կայազորը: Միևնույն ժամանակ «Համաս»-ը հայտարարել է, որ դա իսրայելական իշխանությունների հերթական սադրանքնէ ՝ ուղղված Իրանի դեմ, քանի որ ողջ աշխարհին հայտնի է, որ Գազայի հատվածը ռազմական փակ գոտի է հայտարարված և ոչ մի նավ չի կարող մոտենալ Գազայի ջրային տարածքներին:

Նմանատիպ նյութեր