211652_close_icon
views-count1986 դիտում article-date 16:59 06-03-2014

«Ակոսի» խմբագիր Ռոբեր Քոփթաշը տուգանվել է՝ թուրքական կուսակցությանը վիրավորելու համար

Թուրքական դատարանը հայերեն և թուրքերեն հրատարակվող «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշին մեղավոր է ճանաչել թուրքական «Աշխատավորական կուսակցությանը» (ԱԿ-İP) վիրավորելու համար: Այս մասին հայտնում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=9&cur_news=429]Ermenihaber.am[/url] կայքը; Դատարանը Քոփթաշին պատժել է 3000 թուրքական լիրա տուգանքով: 2011 թվականի օգոստոսի 26-ին «Ակոս» շաբաթաթերթում Քոփթաշը հոդված էր հրապարակել, որը վերաբերում էր «Աշխատավորական կուսակցությանը»: Նշյալ կուսակցությունը դատարան հայց էր ներկայացրել ընդդեմ Քոփթաշի՝ պահանջելով բարոյական վնասների փոխհատուցում: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=9&cur_news=429]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր