211652_close_icon
views-count1813 դիտում article-date 17:51 06-03-2014

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդիպեց ուսանողների հետ

Մարտի 6-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպեց Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողների հետ: Պարոն Դավթյանն ուսանողներին ներկայացրեց խորհրդարանի գործունեությունը, կառուցվածքը, մշտական հանձնաժողովների աշխատանքը: Նա պատրաստակամությամբ պատասխանեց ուսանողների բոլոր հարցերին: Ապագա հոգեբանների եւ սոցիոլոգների հարցերը վերաբերում էին Հայաստանում ներառական կրթությանը, սոցիալական մանկավարժների գործունեությանը, հայաստանյան աշխատաշուկային, Դիլիջանի միջազգային դպրոցին, ուսման վարձավճարներին:

Նմանատիպ նյութեր