211652_close_icon
views-count1733 դիտում article-date 17:29 06-03-2014

ԱՄՆ֊ը հավելյալ 6 կործանիչ է ուղարկում Բալթյան երկրներ

ԱՄՆ֊ը հավելյալ 6 «McDonnell Douglas F-15 Eagle» տեսակի ինքնաթիռներ է ուղարկում Բալթյան երկրներ՝ օդային պահպանությունը ուժեղացնելու համար։ Այս մասին հայտնում է Reuters֊ը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։ Չորեքշաբթի ՆԱՏՕ֊ն հայտարարել էր Լեհաստանում ավիացիոն զինվարժանքներն ընդլայնելու և Բալթյան երկրներում օդային տարածքի պահպանությունն իրականացնելու գործում ավելի շատ ՆԱՏՕ֊ի մասնակության ապահովման մասին։ Ըստ զինված ուժերի ղեկավար Չակ Հեյգլայի, այդ միջոցները կիրառվում են ՌԴ֊ի Ուկրաինայի հարաբերությունների հետ կապված ՆԱՏՕ֊ի դաշնակիցների հավելյալ անվտանգության համար։

Նմանատիպ նյութեր