14510 դիտում
01:57 08-03-2014
Խոշոր ավտովթար Երևանում. Կարմիր խաչի հարևանությամբ բախվել են BMW-ն ու Volkswagen Golf-ը. կա 5 վիրավոր
Երեկ` մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում, Գևորգ Չաուշ փողոցում, Կարմիր խաչի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Արմեն Բադալյանի վարած BMW մակնիշի 34 UD 637 համարանիշի և 48-ամյա Դավիթ Ասլանյանի վարած Volkswagen Golf մակնիշի 34 ՕT 621 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել շտապօգնության բրիգադները, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Եգոր Կարապետյանը:
Տեղում էին նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մեքենաների բախման հետևանքով BMW-ի վրայից պոկվել է շարժիչը, ոստիկաններն այն հայտնաբերեցին մեքենայից 10 մետր հեռավորության վրա:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+