1049 դիտում
10:47 08-03-2014
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Կանանց տոնի կապակցությամբ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ Կանանց տոնի կապակցությամբ.
«Սիրելի՛ կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ: Այսօր բոլորս հայտնում ենք ձեզ մեր սերն ու հարգանքը՝ քաջ գիտակցելով, որ ձեր հանդեպ հոգատարությունը երբեք չպետք է սահմանափակվի միայն այս օրով:
Հայաստանի բոլոր հաջողությունները հնարավոր են դարձել ամուր ընտանեկան արժեքների և հանրային կյանքի բոլոր բնագավառներում կանանց ամենաաշխույժ ներգրավման շնորհիվ: Անգնահատելի է այն դերը, որ կանայք կատարում են մեր հասարակության մեջ: Վստահ եմ՝ կանանց ներգրավվածությունը շարունակելու է աճել և նպաստել Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը:
Մեր մայրերին, տիկնանց, քույրերին և դուստրերին մաղթում եմ անսահման սեր, երջանկություն, ամուր հենարաններ կյանքում և նորանոր հաջողություններ՝ ի բարօրություն մեր ընտանիքների և ի շահ մեր հայրենիքի»:
Նմանատիպ նյութեր
3287 դիտում
09:14 08-03-2018
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ
3470 դիտում
12:24 08-03-2017
Արցախի նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի կապակցությամբ
Այս բաժնից
1858 դիտում
23:45 31-12-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձը
2479 դիտում
23:30 31-12-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա մաղթանքը
1222 դիտում
23:11 31-12-2024
Վստահ եմ, որ շարունակում ես ապրել ուժեղ ու բարեկեցիկ հայրենիք ունենալու նպատակներով․ Մեսրոպ Առաքելյան