211652_close_icon
views-count1471 դիտում article-date 19:09 02-01-2025

Շահեն Մեղրյանի վաստակն այնքան մեծ է, որ նույնիսկ նրա մահից հետո վերջինիս ջոկատի հիման վրա Արցախում զորամաս հիմնվեց․ Տիգրան Աբրահամյան

Aravot.am-ի փոխանցմամբ՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այսօր Արցախի հերոս, Շահումյանի արծիվ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է: Մեղրյանն այն կերպարներից էր, ով 1988 թվականին սկիզբ առած ազգային-ազատագրական պայքարի առաջին օրերից գիտակցում էր, որ պայքարը տարբեր հրապարակներով, հայտարարություններով հաջողություն չի բերի, և ճիշտը տեղերում ինքնապաշտպանություն կազմակերպելն է:

Իր վրա վերցնելով Շահումյանի պաշտպանության պատվաբեր առաքելությունը՝ Շահեն Մեղրյանը համախմբեց ոչ միայն տեղացիների, այլ տարբեր հատվածներից օգնության շտապող անհատներին և ջոկատներին: Նրա վաստակն այնքան մեծ է, որ նույնիսկ նրա մահից հետո (1993 թ.) վերջինիս ջոկատի հիման վրա Արցախում զորամաս հիմնվեց (Եղնիկներ), իսկ նրա շատ զինակիցներ հետագայում իրենց ծառայությունը շարունակեցին Քարվաճառի, Հաթերքի, Եղնիկների և Մատաղիսի զորամասերում:

Մեղրյանն այն անհատներից էր, ով նախապատվությունը տվեց արժանապատիվ կյանքին և իր ողջ ուժերը կենտրոնացրեց հայության պաշտպանության կազմակերպմանն ու գաղափարի շուրջ մարդկանց համախմբմանը»:
 

Նմանատիպ նյութեր