Պրեմիերա. Էրիկ. «Իմ կարոտն է». տեսանյութ
Երգիչ Էրիկը Կանանց տոնին ընդառաջ ներկայացրել է նոր տեսահոլովակ: Այն կոչվում է «Իմ կարոտն է»:
«Շնորհավորում եմ Ձեզ, սիրելի կանայք եւ աղջիկներ ՝ Մարտի 8-ի կապակցությամբ…Եվ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ նոր տեսահոլովակի պրեմերան…»,-ֆեյսբուքյան իր էջում գրառել է Էրիկը։
Երաժշտության հեղինակը Էրիկն է, խոսքերի հեղինակը՝ Գայանե Ավետիսյանը:
Ռեժիսոր՝ Արեն Բայադյան: