1273 դիտում
16:17 08-03-2014
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է կանանց տոնը
ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ Կանանց տոնի առթիվ.
«Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր, Սրտանց շնորհավորում եմ ձեզ` տարվա ամենագեղեցիկ ու գարնանային տոնի կապակցությամբ։ Միայն հայ կնոջը բնորոշ անսպառ բարությամբ, տարատեսակ դժվարություններին դիմակայելու և հաղթահարելու ունակությամբ, անհատնում լավատեսությամբ դուք հանդիսանում եք հայ ընտանիքի հիմնասյունն ու արժանի եք ամենաբարձր գնահատականի: Մեր ազգի պատմության ընթացքում մշտապես մեծ է եղել ձեր դերակատարումը մեր հաղթանակների, մեր ձեռքբերումների, մեր երկրի շենացման ու բարգավաճման գործում:
Գարնանաբույր այս տոնի կապակցությամբ ուզում եմ հատուկ շնորհավորել մեր սահմանների անառիկությունը պաշտպանող բոլոր զինվորների մայրերին, ովքեր սրտատրոփ սպասում են իրենց զավակների վերադարձին: Թո՛ղ մեր գարունները միշտ խաղաղ լինեն, իսկ հայ կնոջ աչքերը մշտապես փայլեն երջանկությունից: Հայ կինն արժանի է մեծ սիրո, ընտանեկան անամպ երջանկության ու մեծարանքի: Նորից ու նորից շնորհավորելով գեղեցիկ այս տոնի կապակցությամբ` մաղթում եմ, որ միշտ շրջապատված լինեք սիրով ու ջերմությամբ»:
Նմանատիպ նյութեր
1323 դիտում
16:29 23-12-2014
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հունվարի 20-ին խորհրդաժողով է հրավիրելու
Այս բաժնից
1279 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան
1315 դիտում
23:38 01-02-2025
Քաղաքացիները հավաքվում են Աջափնյակի դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը