9619 դիտում
19:50 24-10-2014
Գագիկ Ծառուկյանը խոսեց եւ սպառնաց, որ իշխանափոխություն կպարտադրեն ու վստահեցրեց. «Ծառուկյանին չեն կարող վախեցնել, Ծառուկյանը ամեն ինչ տեսել է, բայց չի կոտրվել»
"Ես ձեր կողքին եմ մինչեւ վերջ, մինչեւ ձեր խնդիրների լուծումը": Այս մասին Ազատության հրապարկում այսօրվա՝ հոկտեմբերի 24-ի Եռյակի հանրահավաքում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նրա ելույթը հանրահավաքի մասնակիցների մեջ, թերւես ամենասպասվածն էր: Գագիկ Ծառուկյանը ներկայացնելով երկրի սոցիալ տնտեսական վիճակը` հայտարարեց, որ շտապելը հաջողության չի բերի: Բայց հավատացրեց, որ գործը սկսել են եւ պետք է ավարտեն:
Միաժամանակ ընդգծելով, որ Հայաստանը զարգացման ուղու վրա դնելու համար անհրաժեշտ է նոր որակի իշխանություն եւ նոր քաղաքականություն:
"Մենք կողմ ենք խաղաղ անցմանը: Մայդանի կոչ չենք անում",- ընդգծեց ԲՀԿ առաջնորդը: Սակայն նշեց, որ ոչ ոք չպետք է մնա դիտորդի դերում, քանի որ Հայաստանի զարգացումը բոլորիս գործն է: Ավելին, իր անունից հայտարարեց, որ ԲՀԿ-ն երկրի ներսում չունի թշնամիներ:
ԲՀԿ առաջնորդը բոլորի ուշադրությունը սեւեռեց այն հանգամանքին, որ այսօրվանից սկսած` Հայաստանում սկսում է Համաժողովրդական շարժման միասնական շտաբների ձեւավորում, որ մոբիլիզացնի ժողովրդին: Իսկ, եթե իշխանությունը մերժի համաժողովրդական շարժման արդարացի պահնաջները` հայտարարեց, որ երեք քաղաքական ուժերով փողոցում եւ հրապարակներում կանգնած հարյուր հազարներով կպարտադրեն իշխանափոխություն: "Բայց այսօր ասում եմ, որ ոչ մի նստացույց չի լինելու` մինչեւ մենք եռյակով ընդհանուր պայմանավորվածության չգանք: Եթե դրա կարիքը լինի, մյուս հանրահավաքին այդ հարցը կբարձրացնենք",- ավելարեց Գագիկ Ծառուկյանը:
Նա վստահեցրեց նաեւ, որ ոչ ոք չի համարձակվի ժողովրդին կպնել եւ նեղացնել:Հատկապես այն դեպքում, երբ ոչ մի անօրինական բան չեն անում: Իսկ ամենկարեւորը` առաջարկեց միասնական լինել: Իսկ իրեն վախեցնելու մասով, դեռ ելույթի սկբում հայտարարեց."Ծառուկյանին ոչնչով չեն կարող վախեցնել: Ծառուկյանը ամեն ինչ տեսել է, նեղություն, բայց չի կոտրվել, Ծառուկյանը իր գործն առաջ է տարել:
Հանուն հարգանքի, հանուն ժողովրդի հավատքի, Ծառուկյանը կպահի իր խոսքը":
Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո շարունակվեց երթը, սակայն հաջորդ հանրահավաքի օրը չհայտարարվեց:
Նմանատիպ նյութեր
9838 դիտում
19:53 13-03-2019
Ամեն ինչը թանկանում է, աշխատատեղերը կրճատում են, վիճակը գնալով ծանրանում է. Ծառուկյանը խոսեց ճգնաժամի մասին
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան