Սևաստոպոլը՝ որպես առանձին միավոր, կմտնի ՌԴ-ի կազմ
Հանրաքվեից հետո Սևաստոպոլը որպես առանձին միավոր մտնելու է Ռուսաստանի կազմի մեջ: Այս մասին հայտնել է Սևաստոպոլի քաղաքային վարչակազմի պաշտոնակատար Դմիտրի Բելիկը:
«Մենք և Ղրիմի բնակիչները համընդհանուր հանրաքվե կանցկացնենք, որից հետո միայն Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ՝ որպես առանձին միավորներ,կմտնեն Ղրիմը և Սևաստոպոլը: Սահմանադրության մեջ նույնպես առանձին ուղղումներ կլինեն»,-ասել է Բելիկը: