211652_close_icon
views-count7993 դիտում article-date 19:04 09-03-2014

Դերասան Կարեն Մկրտչյանի բուժման համար բարեգործական ակցիա են կատարում ուսանողները

Արդեն 4 օր շարունակ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 1-ին կուրսի ուսանողները իրենց ուժերով բարեգործական ակցիա են իրականացնում Երևանում: Ակցիայի նպատակը կամավոր հիմունքներով հանգանակությունն է, որը պետք է տրամադրվի անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին, գիշերը իր տան շքամուտքում անհայտ անձի կողմից հարձակման ենթարկված և ծեծի հետևանքով առողջական խնդիրներ ստացած դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանի բուժման համար: Ստահակի կողմից Կ. Մկրտչյանը ծեծի ենթարվելուց հետո շրջում է անվասայլակով: Ուսանողները բարեգործական ակցիան էին շարունակում նաև այսօր` մարտի 9-ին և անցորդները իրենց փոքրիկ լուման էին նվիրաբերում Կարենի բուժման համար: Կային նաև քաղաքացիներ ովքեր հնարավորություն չունեին օգնելու ֆինանսապես, սակայն ի սրտե առողջություն էին ցանկանում դերասան ազատամարտիկին ու դատապարտում ճիվաղի արած քայլը: Նշենք, որ Կարենի բուժումը հնարավոր է իրականացնել Գերմանիայում կամ Իսրայելում, բուժման համար անհրաժեշտ է 80 հազար եվրո, իսկ Կարենն ու նրան ընտանիքը միայնակ չեն կարող հավաքել այդ գումարը, ու այդ նպատակով բացվել է նաև հաշվեհամարներ: Յունիբանկում` AMD 24100265048901, USD 24100265048902, EURO 24100265048903: Լուսանկարները և տեսանյութը` Լևոն Ամիրզյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր