211652_close_icon
views-count7072 դիտում article-date 15:48 10-03-2014

Շղթայական ավտովթար Գարեգին Նժդեհի անվան հրապարակին հարակից փողոցում. բախվել են 4 ավտոմեքենաներ. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում՝ Գարեգին Նժդեհ հրապարակից դեպի Բանվորի արձան տանող հատվածում, բախվել են 4 տրանսպորտային միջոցներ: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արկադյա Գևորգյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի մեղավորը եղել է Opel մակնիշի 83 MO 003 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել մեկ այլ ավտոմեքենայի, ինչից հետո էլ տեղի է ունեցել շղթայական ավտովթարը: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր