2818 դիտում
20:19 10-03-2014
Մարտի 9-ին Ծաղկաձորում կայացավ «Retro & New Street» պարի մրցույթը, որին մասնակցել են Հայաստանի հայտնի պարային խմբերը
9-12 տարիքային խմբում առաջին պատվավոր հորիզոնականն է զբաղեցրել 11-ամյա հաղորդավարուհի, պարուհի Ռոզել Ֆեդորովան՝ իր «Հովազ» մենապարով:
Ռոզելը պարում է 3 տարեկանից: Փոքրիկ պարուհու համար մրցույթներին 1-ին հորիզոնական զբաղեցնելը բարի ավանդույթ է դարձել:
2013թ.-ին «Նոր շունչ» պարի մրցույթում հայկական-ժողովրդական և «Հովազ» պարով նա գրավել է 1-ին տեղը: Նույն թվականին, «Վիվաթ Գավաթ» մրցույթի շրջանակներում Ռոզելը գնչուական պարով կրկին զբաղեցրել է 1-ին հորիզոնականը:
Ռոզել Ֆեդորովան երազում է դառնալ աշխարհահռչակ պրոֆեսիոնալ պարուհի, ուզում է նմանվել աշխարհառչակ մոդել Նաոմի Քեմբլին:
Թեև համարում եմ, որ մրցույթներին ամենակարևորը մասնակցությունն է, տպավորիչ ելույթով ներկայանալը, սակայն պատվավոր հորիզոնական զբղեցնելը ոչ պակաս կարևոր ու հաճելի է: Երբ գնահատում են աշխատանքդ ու հաղթողի կոչում են շնորհում, դա պարտավորեցնում է, որ էլ ավելի լավ ներկայանաս հետագա ելույթներում»,- ավելացնում է Ռոզելը:
Ռոզելը տևական ժամանակ նաև աշխատել է հեռուստատեսւոթյուններից մեկում, որպես հաղորդավարուհի, և վստահեցնում է, որ առաջիկայում կրկին կվերադառնա մեծ էկրան:
Հիշեցնենք, որ 2011թ.-ին Ռոզել Ֆեդորովան Թուրքիայում տեղի ունեցած «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթում ևս զբաղեցրել է առաջին պատվավոր հորիզոնականը, որի շրջանակներում Ռոզելը ներկայացրել է «Զանգեզուր» պարը:
Նյութը պատրաստեց Կարինե Գևորգյանը
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1042 դիտում
21:04 03-01-2025
Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում՝ առաջ անցնելով Իտալիայից
3196 դիտում
20:18 03-01-2025
2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ
1207 դիտում
18:38 03-01-2025
Գինու և քրիստոնեության օրրանի հետևից. չեխական լրատվական կայքը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան