211652_close_icon
views-count27936 դիտում article-date 21:46 04-01-2025

Արագածոտնի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով վթարի է ենթարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրը. նա եղել է սթափ. նրա կյանքին վտանգ չի սպառնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ հունվարի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Գ. Սարգսյանը իր վարած «Jeep Compass Latitude» մակնիշի ավտոմեքենայով Հարթավան-Երնջատափ ավտոճանապարհին հայտվել է մերկասառույցի վրա, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում՝ բախվելով գազատարին: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:  

Հարվածի հետևանքով սկսվել է գազի արտահոսք:  

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ: 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, ավտոմեքենայի անվադողերն էլ եղել են ձմեռային:  

Իսկ վարորդը Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրն է:  

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, 2021 թվականի սեպտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Ապարան համայնքի վարչական տարածքում գտնվող Շողակն գյուղում տեղի էր ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի ծննդյան 40-ամյակին նվիրված միջոցառում։

Միջոցառմանը ներկա էին հերոսի ընտանիքի անդամները, ընկերները, այդ թվում՝ զինակից, համագյուղացիներ, հյուրեր ոչ միայն Երևանից ու մարզերից, այլև Արցախից ու ԱՊՀ երկրներից։

Մինչ տեղի կունենար Ռ․ Սարգսյանի անմար հիշատակին նվիրված պուրակի բացման ու հուշաղբյուրի օծման արարողությունը, ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը, այնուհետև դիտեցին հերոսի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմը, որից հետո կենդանի երգ ու պարով հյուրերի մոտ հանդես եկան արվեստի մի շարք գործիչներ։

Հուզիչ էր սիրված ու ճանաչված երգիչ Դավիթ Ամալյանի կատարումը, ում որդին նույնպես իր կյանքը զոհել է Արցախյան 44-օրյա պատերազմում։

Խաչքար-հուշաղբյուրի բացումից հետո, որը կատարեցին հերոսի եղբայրները, հոգևոր հովվի կողմից օծվեց այն։ Ու հետո ներկաները, այդ թվում՝ Ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված լեգենդար զինվորների հերոսացած մայրերը ծաղիկներ խոնարհեցին։ 

Դեպքի վայրի լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
Հերոսի մասին պատմող տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր