211652_close_icon
views-count49142 դիտում article-date 13:30 04-01-2025

Ահազանգ՝ զինվորի ծնողից․ սահմանափակումներով (7գ հոդված) ծառայության մեկնած զինվորին հրամանատարը հայհոյել է, հարվածել, որին ի պատասխան զինվորը մեկ անգամ հարվածել է նրան․ զինվորին 2 ամսով տեղափոխել են Գորիսի բանտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 4-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ Գագիկ Մելքոնյանը, ով հանդիսանում է Կապանի զորամասում արդեն 18 ամիս ծառայության մեջ գտնվող Սարգիս Մելքոնյանի հայրը։ Նա իր դժգոհությունը հայտնեց զորամասի հրամանատարից, քանի որ իր զինվորին 2 ամսով տեղափոխել են Գորիսի բանտ։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց․ «Երեխայիս գնդի հրամանատարը շարքից հանել է, հայհոյել, հարվածել, որին ի պատասխան երեխաս էլ է հարվածել նրան։ Մեր զինվորը ծառայում է սահմանափակումներով, քանի որ «7Գ» հոդվածով է զորակոչվել։ Այնտեղ այդ ամենը հաշվի չեն առնում, իմ որդին դյուրագրգիռ է ու բոլորը լավ գիտեն դա ինչ հոդված է։ Հրամանատարը հասցրել է նրան, որ նա ստիպված հարվածել է հրամանատարին։ Այդ դեպքից հետո նրան տեղափոխել են Սիսիանի հոսպիտալ ու մեզ ասեցին, որ բերելու են Երևանի Կանազի հոսպիտալ, բայց պարզվեց, որ նրան 2 ամսով տեղափոխել են Գորիսի բանտ։ Մենք վստահ ենք, որ մեր զինվորը այնտեղ իրեն մի վնաս կտա ու խնդրում ենք պատկան մարմիններից, որ քայլեր ձեռնարկեն ու մեր սահմանափակումներով ծառայության մեկնած զինվորին վերադարձնեն զորամաս, այս մի քանի ամիսը անցնի ու անվնաս վերադառնա տուն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր