1561 դիտում
18:45 11-03-2014
ՀՀ պաշտպանության նախարարը «Ոչ մի հիվանդ զինվոր բանակում» խորագրով խորհրդակցություն է վարել
Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացավ «Ոչ մի հիվանդ զինվոր բանակում» խորագրով ռազմաբժշկական ոլորտի գիտական-գործնական հարցերով խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բ. Հարությունյանը, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կ. Խաչատրյանը, առողջապահության ոլորտի առաջատար մասնագետներ, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է նմանաբնույթ միջոցառումների անցկացումը, քանի որ պաշտպանության, առողջապահության նախարարությունների և ԵՊԲՀ փոխգործակցության շնորհիվ է հնարավոր միայն ապահովել ռազմական բժշկության ոլորտի հետագա զարգացումը, նպաստել զինված ուժերում բուժկանխարգելիչ միջոցառումների ակտիվացմանն ու զինծառայողների առողջության պահպանմանը:
Խորհրդակցության ընթացքում ներկայացված զեկույցներում և ծավալված քննարկումներում բարձրաձայնվել են մի շարք հարցեր: Մասնավորապես` առանձնակի ուշադրություն է դարձվել ռազմաբժշկական համակարգի զորային /առաջնային/ օղակի բժշկական ծառայության, ՀՀ զինված ուժերում գրիպի և սուր շնչառական այլ հիվանդությունների կանխարգելման, նախազորակոչային տարիքի երիտասարդների բուժզննման և նրանց զինծառայությանը նախապատրաստելու հիմնախնդիրներին: Անդրադարձ է կատարվել նաև ռազմաբժշկական ծառայության կազմակերպական-կառուցվածքային հնարավորությունների կատարելագործման, զինված ուժերին մատակարարվող դեղամիջոցների որակական չափորոշիչների, դրանց նկատմամբ իրականացվող վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու հարցերին:
Նմանատիպ նյութեր
1543 դիտում
12:09 12-03-2014
«Ոչ մի հիվանդ զինվոր բանակում» խորագրով խորհրդակցություն՝ ՀՀ ՊՆ-ում
1977 դիտում
10:41 09-09-2014
Հոգեկան հիվանդ որդին դանակի 23 հարվածով սպանել է հոգեկան հիվանդ հորը. տեսանյութ
Այս բաժնից
1039 դիտում
21:04 03-01-2025
Հայաստանն ընդգրկվել է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում՝ առաջ անցնելով Իտալիայից
3193 դիտում
20:18 03-01-2025
2025 թվականին ծնված երեխաները կհամարվեն նոր սերնդի ներկայացուցիչներ
1204 դիտում
18:38 03-01-2025
Գինու և քրիստոնեության օրրանի հետևից. չեխական լրատվական կայքը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան