13121 դիտում
15:13 12-03-2014
Երևանում «Նիվով տղեն» ճանապարհային ոստիկանի Corolla-ն շպրտել է հետիոտնի համար նախատեսված մայթին
Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Corolla մակնիշի 570 ՈU 01 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 55 SS 045 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Հարվածի հետևանքով Corolla-ն հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, իսկ «Նիվա»-ի առջևի ձախ անվադողը վնասվել էր:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայրում հավաքվածները ասում էին, որ մեղավորը եղել է «Նիվա»-ի վարորդը, ով ստեղծելով վթարային իրավիճակ՝ բախվել է ՃՈ աշխատակցի ավտոմեքենային:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի:
Տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11849 դիտում
20:40 15-03-2014
Երևանում բախվում են ճանապարհային ոստիկանի Toyota Corolla-ն և Нива-ն. ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ