211652_close_icon
views-count1695 դիտում article-date 10:06 13-03-2014

Ի՞նչ հեռանկար ունի ոչ իշխանական ուժերի «հրաշալի քառյակը»․ 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Ոչ իշխանական ուժերի համագործակցությունը զարգանում է մոտավորապես այնպիսի հեռանկարով, ինչպես, ասենք` ժողովրդավարությունն ու տնտեսական աճը` իշխանությունների գործողությունների արդյունքում: Այսինքն` հայտարարություններով ամեն ինչ հրաշալի է, իրականում` որքան ավելի շատ են խոսում դրանց մասին, այնքան վիճակը վատանում է: Եվ ինչպես գործող իշխանությունների առկայությամբ բացառված է ժողովրդավարության կայացումն ու, ասենք, մենաշնորհների վերացումը, այնպես էլ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի դոմինանտությամբ ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիան, ըստ էության, բացառում է որևէ իրական փոփոխության հնարավորություն: Եթե առաջնորդվում ենք ՀԱԿ-ի ու «Ժառանգության» այն սկզբունքով, որ որևէ իրական փոփոխություն հնարավոր է միայն ամբողջական իշխանափոխության, այդ թվում` գործող նախագահ Սերժ Սարգսյանի հեռացման դեպքում: Ողջ խնդիրն այն է, սակայն, որ ոչ իշխանական հրաշալի քառյակն առաջնորդվում է ոչ թե ՀԱԿ-ի ու «Ժառանգության», այլ առաջին հերթին` ԲՀԿ-ի թելադրանքով: Ապացույցը` սեփական ելույթը որպես գործունեության ուղենիշ ընդունելու մասին` նախօրեին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի իմպերատիվ տոնով հիշեցումը ՀԱԿ անդամներին, ովքեր գլխահակ ու աշակերտաբար ընդունեցին հորդորը: Իսկ ԲՀԿ-ի սկզբունքն այս գործընթացում իրականում սկզբունքի բացակայությունն է: Ի դեպ, ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիայի հարցում ամենաինտրիգային իրադարձությունը տեղի ունեցավ ՀԱԿ-ԲՀԿ հանդիպման ընթացքում»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր