211652_close_icon
views-count1580 դիտում article-date 11:00 13-03-2014

Մոսկվայում ԼՂ հարցով անցկացված խորհրդակցություններն արդյունավետ են եղել. Ջեյմս Ուորլիք

Մոսկվայում ԼՂ հիմնախնդրի հարցով անցկացված խորհրդակցությունները բավականին արդյունավետ և օգտակար եղան: Նման գրառում է արել Twitter-ի իր էջում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը համատեղ աշխատանքներ են տանում՝ հանուն խաղաղության վերականգնման: Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում հանդիպել են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, իսկ մարտի 11-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Հանդիպումներին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Նմանատիպ նյութեր