211652_close_icon
views-count1343 դիտում article-date 13:35 13-03-2014

Առաջին եռամսյակում Արցախին տրամադրվելիք վարկն ավելացվել է մոտ 1 մլրդ դրամով

Կառավարության որոշմամբ մոտ 1 մլրդ դրամով ավելացվել է ս.թ. առաջին եռամսյակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող միջպետական վարկի ծրագրային գումարը՝ շուրջ 10 մլրդ դրամը, ինչպես նաև ճշգրտվել ՀՀ 2013թ. պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրների ծրագրային ցուցանիշները: Համակարգի բարեփոխման շնորհիվ պետբյուջեի հետ գործարք կատարող Գավառ, Մարտունի, Դիլիջան, Ալավերդի, Սպիտակ, Տաշիր, Կապան, Սիսիան, Արթիկ, Մարալիկ քաղաքների կազմակերպությունների վճարումները ներկայումս կատարվում են էլեկտրոնային եղանակով: Մինչ այդ, փաստաթղթային փոխանցում կատարելիս, այդ աշխատանքը կազմակերպվում էր տեղական գանձապետական բաժինների ուժերով: Նկատի առնելով այս իրողությունը, ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում նախարարության առաջարկով նշված քաղաքների գանձապետական բաժինները հանել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կառուցվածքից: Հարցի վերաբերող առաջարկություն կամ դիտողություն չեն ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարությունը և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը:

Նմանատիպ նյութեր