7186 դիտում
17:16 13-03-2014
Չարենցի փողոցում օպերլիազորը Mercedes-ով բախվել է պատին. նա և բարմենը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Արտակ Թազայանը իր կողմից վարած Mercedes մակնիշի 31 ԼԼ 344 համարանիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցում բախվել է թիվ 113 շենքի պատին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Թազայանը և ուղևոր, Երևանի բնակիչ, 22-ամյա Էդգար Բաբլոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ա. Թազայանն աշխատում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր, իսկ վիրավոր, ուղևոր Է. Բաբլոյանը՝ «Տաշիր պիցցա»-ում՝ որպես բարմեն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչ Գ. Թադևոսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվելու են հատուկ քննչական ծառայություն: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+