11169 դիտում
23:51 13-03-2014
Խոշոր ավտովթար Սեբաստիա փողոցում, Mercedes-ները բախվել են իրար. կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում, նախկին Երևան Սիթի սուպերմարկետի դիմաց, բախվել են Երևան քաղաքի Դանիել Վարուժան 3-րդ փողոցի բնակիչ, 22-ամյա Նարեկ Քարամյանի անվամբ հաշվառված Mercedes մակնիշի 86 NA 086 համարանիշի և Երևան քաղաքի Շահումյան 6-րդ փողոցի բնակիչ, 41-ամյա Արթուր Սարգսյանի անվամբ հաշվառված Mersedes մակնիշի 75 VV 557 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ օպերատիվորեն վթարի վայր են ուղարկվել 1-03 շտապօգնության աշխատակիցները, ովքեր 1 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել են Մալաթիա, 4 հոգու՝ Էրեբունի բժշկական կենտրոններ:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Հակոբյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև ոստիկանության Մալաթիա –Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է, վարորդների և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+