211652_close_icon
views-count1418 դիտում article-date 20:25 14-03-2014

Տեղեկությունը, թե այսօր Օհանավանի բնակիչների հետ պետք է հանդիպեր ՀՀ փոխվարչապետը, իրականությանը չի համապատասխանում

Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովը դեռ շարունակում է աշխատանքները եւ դրանց շրջանակում հանդիպումներ է նախատեսում նաեւ համայնքների բնակիչների հետ: Հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքներն ու առաջարկությունները սահմանված ժամկետներում կներկայացվեն կառավարություն: Իսկ տարածված տեղեկությունները, թե այսօր առավոտյան բնակիչների հետ պետք է հանդիպեր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ նման հանդիպման հարց չի քննարկվել, եւ փոխվարչապետն այսօր Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի աշխատանքներին: Միաժամանակ խնդիրն ուսումնասիրող հանձնաժողովն ափսոսանք է հայտնում տարաբնույթ շահարկումների եւ ապատեղեկատվության տարածման առնչությամբ, որոնք թյուրիմացության մեջ են գցում համայնքների բնակիչներին:

Նմանատիպ նյութեր