211652_close_icon
views-count10912 դիտում article-date 11:11 16-03-2014

Դժբախտ դեպք՝ Արագածոտնի մարզում, ոստիկանները տանը հայտնաբերել են 48-ամյա տղամարդու կիսամոխրացած դին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 16-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ ստացվել քաղաքացիների կողմից, որ Ոսկեհատ գյուղի տներից մեկում մահացած տղամարդ կա: Ինչպես Ոսկեհատից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ ժամանած ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը մարզի ոստիկանապետի տեղակալ Գուրգեն Գյոզալյանի և Աշտարակի ոստիկանապետի տեղակալ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, Ոսկեհատ գյուղի 2-րդ փողոց 1-ին փակուղի 1-ին տանը հայտնաբերել են տանտիրոջ դին՝ կիսամոխրացած վիճակում: Այս պահին դեպքի վայրում աշխատում են դատական բժիշկը և փորձագետը՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Հովիկ Նիկողոսյանի գլխավորությամբ: Ոսկեհատի գյուղապետ Գագիկ Սարգսյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել է, որ մահացածը 48-ամյա Արուշան Սարգսյանն էր, բնակվում էր միայնակ : Փաստի առթիվ ավագ քննիչ Հ. Նիկողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների մահվան պատճառը եղել է այն, որ նա անկողնուց բարձրացել է և հավանբար գիտակցությունը կորցնելով, կամ սայթաքելով ընկել է էլեկտրական սալիկի վրա, ինչն էլ ողբերգական ավարտ է ունեցել: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր