48743 դիտում
16:25 09-10-2021
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. Մարգարա գյուղում՝ սեփական տանը հայտնաբերել են 65-ամյա տղամարդու կիսամոխրացած դին, ժամանել են մարզի ոստիկանապետն ու տարածքի ոստիկանապետի պաշտոնակատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում; Ժամը 13։10-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մարգարա գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վոլոդյա Գևորգյանը։
Ոստիկանների ահազանգով ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարներն ու ոստիկանները նշված փողոցի 17 տանը հայտնաբերել են տանտիրոջ՝ 65-ամյա Մարկոս Գրիգորյանի կիսաայրված դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս մահճակալին պառկած է եղել, և վառած ծխածոտի պատճառով կրակ է առաջացել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության փորձաքրեագետը և «Արմավիր» բժշկական կենտրոնի դատաբժիշկը։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Հայկ Մնացականյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Փրկարարներն ու ոստիկանները դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝մահացածը միայնակ էր բնակվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
Նմանատիպ նյութեր
10909 դիտում
11:11 16-03-2014
Դժբախտ դեպք՝ Արագածոտնի մարզում, ոստիկանները տանը հայտնաբերել են 48-ամյա տղամարդու կիսամոխրացած դին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ