1866 դիտում
13:59 17-03-2014
Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի Վարանդա գյուղում զոհված ազատամարտիկների հուշարձանի բացման արարողությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին Մարտունու շրջանի Վարանդա գյուղում մասնակցել է զոհված ազատամարտիկների հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը Վարանդա բնակավայրի ազատագրման 22-րդ տարեդարձի կապակցությամբ եւ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրել է «Արաբո» ջոկատի մի խումբ ազատամարտիկների:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը կարեւորել է բնակավայրի ազատագրումը ռազմավարական տեսանկյունից, առանց որի անհնարին կլիներ ապահովել Մարտունու շրջանի անվտանգությունը:
Նախագահի խոսքով` այն, որ մեր զոհված քույրերի ու եղբայրների հիշատակին կառուցվել են բազում հուշարձաններ եւ Արցախում, եւ Հայաստանում, վկայում է, որ մեր ազգի նվիրյալները եւ նրանց հերոսությունը չեն մոռացվել, որ նրանք միշտ մեզ հետ են եւ շարունակում են հայրենասիրության ու անձնվիրության օրինակ լինել մատաղ սերնդի համար:
Միջոցառմանը մասնակցում էին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից:
Նմանատիպ նյութեր
2039 դիտում
16:40 24-10-2014
Բակո Սահակյանը մասնակցել է Շահեն Մեղրյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը. ֆոտոշարք
1592 դիտում
17:00 21-11-2021
Արցախի նախագահը Մաճկալաշենի պաշտպանական հատվածում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացման արարողությանը
1793 դիտում
18:21 11-05-2019
Բակո Սահակյանը մասնակցել է զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացմանը
Այս բաժնից
559 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
586 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1204 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN