5874 դիտում
19:10 17-03-2014
Անառակ որդու վերադարձը խորհուրդ չունի
Անառակն անդաստիարակ, անկիրթ մարդն է: Նա չի հարգում սահմանված, ընդունված արժեքները, նորմերը: Նա բացահայտ և գիտակցաբար ոտնահարում է հասարակական, համայնքային արժեքները: Այդ պատճառով նրան անվանում են անդաստիարակ, անկիրթ, անառակ (առակ չիմացող, չընդունող):
Հասարակական արժեքները կարևոր նշանակություն ունեն հասարակության գոյության համար: Հասարակությունը դրանք պահպանում է սրբորեն: Այդպիսով հասարակական արժեքները, դառնում են ավանդույթ և նույնիսկ սրբություն: Դրանք խախտող, արհամարող, ոտնահարողը համարվում է անբարոյական, քանի որ նա ոտնահարել է բարոյական արժեքները:
Այսինքն անառակությունն անբարոյականության հետ ունի անուղղակի առնչություն: Երբ հասարակությունը չունի ընդհանուր ընդունելի արժեքներ, ապա անառակը ընդամենը իր կարծիքն ունեցող, իր ձևով ապրող մարդն է, ով ինքն է իր համար սահմանում, թե ինչն է լավ, վատ, օրինակելի, արգելված: Այդ ժամանակ անառակը համարվում է ինքնատիպ, օրիգինալ, ինչ-որ առումով՝ համարձակ, հետաքրքիր, բայց ոչ անբարոյական:
Իսկ առաջ այդպես չէր: Որդին պարտավոր էր հարգել, սիրել հորը, շարունակել նրա գործը, ահեստը, պահպանել նրա ժառանգությունը, շենացնել նրա գերդաստանը: Այդ պատճառով որդին, ով մսխել է ժառանգության իր բաժինը, դարձել ողորմելի թշվառական, կոչվում էր անառակ, որովհետև այդ ժամանակ հոր, նրա գործի, նրա ժառանգության, նրա անվան նկատմամբ որդիական պարտականությունները չկատարելը համարվել է անաբարոյականություն՝ անառակություն: Ներկայում ևս անառակ բառն օգտագործվում է որպես անբարոյական բառի հոմանիշ:
Երբ քաղաքացիական պատասխանատվություն հասկացությունը վերացական է, այսինքն հնարավոր չէ սահմանել, թե ինչ է իրենից ներկայացնում քաղաքացիական պարտքը, սահմանված չէ նրա պատասխանատվության առարկան կամ շրջանակները, ապա կարելի է ասել, որ քաղաքացիական հարաբերություններում արժեքներ չկան: Եվ բանականաբար, հնարավոր չէ դրանք խախտել, ոտնահարել, արհամարել: Այդ իրավիճակում չեն կարող լինել նաև քաղաքացիական անառակներ, որովհետև չկան այն ընդհանուր նորմերը, որոնց ոտնահարողին կարելի է անվանել անառակ:
Իսկ երբ չկան ընտանեկան ընդհանուր նորմեր, որոնցով կարգավորվում են հայր-որդի, որդի-ընտանիք, որդի-ժառանգություն հարաբերությունները, ապա չի կարող լինել նաև անառակ որդի: Այդպիսի ընտանիքում ապրողի համար «Անառակ որդու վերադարձը» առակը խորհուրդ չունի: Այն արձագանք չի գտնում, չի դառնում խրատական նյութ, հետաքրքիր չի:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ
[/b]
Նմանատիպ նյութեր
1769 դիտում
14:35 12-03-2014
«Անառակ որդու վերադարձը». Խոկման Արարողություն` Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
4335 դիտում
13:18 23-04-2022
Նախագահ Պուտինը անառակ որդու հետ լավ բացատրական աշխատանքներ է կատարել․ Հայկ Եսայան
Այս բաժնից
670 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
946 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ
1105 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն