211652_close_icon
views-count1718 դիտում article-date 14:35 12-03-2014

«Անառակ որդու վերադարձը». Խոկման Արարողություն` Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Մարտի 18-ին` երեքշաբթի, ժամը 18:00-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ եկեղեցում տեղի կունենա «Խոկման» արարողություն: Մեծ Պահքի «Անառակի կիրակի»-ի շրջանակներում «Անառակ որդու վերադարձը» թեմայով քարոզ կխոսի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը: Քարոզխոսությունից հետո «Խոկման» մասնակիցները, Մայր Եկեղեցու «Հավատամք» երգչախմբի երգեցողության և մոմերի լույսի ներքո, խորհելու և մտորելու առիթ կունենան, իսկ արարողության ավարտին`«Տէր, ողորմեա...»-ի` ծնկաչոք երգեցողությամբ, համատեղ կաղոթեն:

Նմանատիպ նյութեր