Ռոք երաժիշտ Միք Ջագերի ընկերուհուն գտել են մահացած
Ռոք երգիչ Միք Ջագերի ներկայացուցիչը հաստատել է, որ նրա երկար տարիների ընկերուհուն՝Լոուրեն Սկոթին (L'Wren Scott) իր Նյու Յորքի բնակարանում մահացած են գտել հայտնում է Fox News հեռուստաընկերությունը:
Ինչպես հայտնել է երգիչի ներկայացուցիչը, Ջագերը շոկի մեջ է ընկերուհու կորուստի պատճառով:
Նյու Յորքի ոստիկանությունն իր հերթին հաղորդել է, որ բազմաբնակարանում հայտնաբերվցել է 49-ամյա կնոջ դի: Նախնական տվյալների համաձայն տեղի է ունեցել ինքնասպանություն: