211652_close_icon
views-count44635 դիտում article-date 16:17 05-03-2025

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Երևանի քաղաքապետարանի թիվ 7 երթուղին սպասարկող ավտոբուսը ու «Porsche Macan»-ը. վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով ճաղավանդակը, նստարանն ու ծաղկամանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:45-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են 23-ամյա Ջիվան Հ.-ի վարած «Porsche Macan» մակնիշի ավտոմեքենան և 28-ամյա Յուրի Հ.-ի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Երևանի թիվ 7 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել «Porsche»-ի վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնել: 
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարությա փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրակարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Porsche»-ը, դադարեցրել դիզվառելիքի արտահոսքն ու սահմանազատել տարածքը:
 
Բախման հետևանքով «Porsche»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը, նստարանն ու ծաղկամանները:
 
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
 
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է ավտոբուսի վարորդը։
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 138+
138+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր