211652_close_icon
views-count18185 դիտում article-date 22:34 05-03-2025

Զովունիում բնակիչներն ու դպրոցի ուսուցիչները պնդում են՝ դպրոցում դրամահավաքություններ չեն եղել, իսկ որոշ չարախոսների, ովքեր խաղում են դպրոցի բարի համբավի հետ, երազախաբություն է սպասվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ մարտի 4-ին, SHAMSHYAN.comհրապարակում էր արել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներից մեկի ծնողը մի քանի ծնողների անունից վստահեցնում էր, որ դպրոցում պարբերաբար դրամահավաքություններ են տեղի ունենում իսկ այս օրերին էլ երեխաներից գումար են պահանջում մարտի ության տոնի կապակցությամբ՝ դասղեկներին նվեր առնելու նպատակով։

Այսօր՝ մարտի 5-ին, SHAMSHYAN.com էին զանգահարել նշված դպրոցի ուսուցչական և ծնողական համայնքի մեծ թվով ներկայացուցիչներ, ովքեր պնդում էին հակառակը և վստահեցնում, որ այդ ամենը իրականությանը չի համապատասխանում ու իրենք պատրաստ են ավելի մանրամասն տեղեկություն փոխանցել և հակառակը ապացուցել։ Արդեն դպրոցում, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ մինչև զրույցի անցնելը, դպրոցի տնօրեն Հասմիկ Հարությունյանը և փոխտնօրենները ներկայացրեցին դպրոցի պայմանները, հերոսներին նվիրված անկյունները, դասասենյակները, ցույց տվեցին դասասենյակներում առկա էլեկտրոնային գրատախտակները, նորարարությունները, ներկայացրեցին կրթական պրոցեսից մի հատված։ Այնուհետև անցանք խոհանոցային հատված, որտեղ ամեն ինչ փայլում էր մաքրությունից, ամանները և գույքը կոկիկ դասավորված էր, ճաշացանկը, հերթապահությունը փակցված էր համապատասխան տեղում, լվացարաններում առկա էր տաք և սառը ջուր, օճառ, մի խոսքով ամեն բան այնպես էր, կամ միգուցե մի բան էլ ավելի, ինչպես պահանջվում է օրենքով։ Դպրոցի միջանցքները մաքուր էին, շենքը տաք էր և ստեղծված էին բոլոր անհրաժեշտ պայմանները կրթության որակի բարձրացման, առողջ ու գրագետ սերունդ կրթելու համար։ Շուրջ 900 աշակերտ ունեցող դպրոցում դասապրոցեսը անց է կացվում երկու հերթով և ուսուցչական կազմի մեջ կային այնպիսի դասավանդողներ ևս, ովքեր անցել են կամավոր ատեստավորում և վաստակել բարձր միավորներ։ 

Այնուհետև դպրոցի դահլիճում հավաքված մեծ թվով ուսուցիչներ և ծնողական համայնքի ներկայացուցիչներ հայտնեցին, որ դպրոցում արգելված են բոլոր տեսակի դրամահավաքությունները և այն ամենը, ինչը հայտնել է ծնողը, իրականություն հետ աղերս չունի։ Իրենք երբեք չեն զբաղվել այնպիսի գործունեությամբ, որը կխարխլի դպրոցը, այլ փորձել են իրենց սեփական միջոցներով ինչպես դպրոցի շենքային պայմանները բարելավել, այնպես էլ դպրոցն ապահովել անհրաժեշտ գույքով և պիտույքներով։ Ըստ ներկաների, ծնողների անունից ներկայացած կինը ամեն անգամ փորձում է ստվերել ու պախարակել դպրոցի պատիվն ու հեղինակությունը և սա առաջին դեպքը չէ։ Նրանք հավաստիացրեցին, որ եթե ամբողջ գյուղում հարցուփորձ անենք, թե դպրոցում դրամահավաքություններ լինում են թե ոչ, ապա կհամոզվենք, որ իրենք ճիշտ են ու դպրոցը միշտ հավատարիմ է մնացել որդեգրած սկզբունքներին և միայն զբաղվել երեխաների կրթության գործի բարձր մակարդակով կազմակերպմամբ ու դաստիարակությամբ։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր