211652_close_icon
views-count1266 դիտում article-date 08:43 18-03-2014

Բրեժնևը և Սուսլովը ավելի՞ զուսպ էին, քան Պուտինն ու Սուրկովը․ Առավոտ

«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է․ «Մի քանի օր առաջ պատահաբար լսեցի Միխաիլ Լեոնտևի «Օդնակո» հաղորդումը։ Բավականին կարճ մենախոսության ընթացքում նա առնվազն հինգ անգամ կրկնեց «Ֆաշիստական սրիկաներ» արտահայտությունը՝ Ուկրաինայի համապատասխան շրջանակների հասցեին։ Կամ հանրահայտ Կիսելյովը թափանցիկ ակնարկներ է անում, որ իր երկիրն ընդունակ է Միացյալ Նահանգները ռադիոակտիվ մոխրի վերածել։ Ինչը, իհարկե, ճիշտ է, ինչպես ճիշտ է նաև այն, որ ԱՄՆ-ը կարող է նույն փոշու վերածել Ռուսաստանը, իսկ հիշյալ երկու երկրները միասին ի վիճակի են իրենց զենքերով հեշտությամբ վերացնել մոլորակի բոլոր շնչավոր էակներին։ Սակայն ադեկվատ մարդիկ. այդ միջուկային խաղալիքներով չեն թափահարում։ Նույնիսկ 70-ականների զառամյալ խորհրդային Պոլիտբյուրոյի անդամները դա հասկանում էին, և ես խիստ կասկածում եմ, որ Պոլիտբյուրոյի խոսափողը հանդիսացող, ասենք. Յուրի Ժուկովը կամ Վալենտին Չորինը «սառը պատերազմի» ժամանակ ԱՄՆ-ի հասցեին նման սպառնալիքներ հնչեցնեին։ Բրեժնևը և Սուսլովը ավելի՞ զուսպ էին, քան Պուտինն ու Սուրկովը»: Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր