1268 դիտում
10:11 18-03-2014
ՄՄ֊ը երկրորդ պլան է մղվել, բայց ՀՀ իշխանությունների ջանասիրությունը չի նվազել․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուկրաինական ճգնաժամից ու հատկապես Ղրիմի հանրաքվեից հետո, երբ բավականին սրվել են Արեւմուտքի և ՌԴ-ի հարաբերությունները, երկրորդ պլան է մղվել Մաքսային միության ընդլայնման գործընթացը։ Համենայնդեպս, այսօր ՌԴ ուշադրությունը սևեռված չէ ՄՄ-ի վրա։ Հետաքրքիր է, այսօր, երբ Արևմուտքը ՌԴ-ին սպառնում է պատժամիջոցներով, արդյոք ՀՀ իշխանությունները շարունակում են նույն ջանասիրությամբ իրականացնել ՄՄ-ին անդամակցության գործընթացը. «Ժողովուրդ»-ի այս հարցին իշխող կուսակցության՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Մենք՝ որպես բարեխիղճ ու նորմալ գործընկեր, մեր գործողություններում չենք հապաղել ու չենք հապաղում։ Ավելին, մանավանդ այս հարցում մեր քայլերը չենք կապում ուրիշ երկրների հարաբերություններով»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2019 դիտում
23:02 07-04-2014
Գնդակը մեկ ակնթարթում երկու անգամ հետ է մղվել դարպասաձողից. տեսանյութ
2182 դիտում
12:00 13-05-2014
Ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը երեք անգամ հետ է մղվել դարպասաձողերից. տեսանյութ
3351 դիտում
10:08 01-12-2014
Գնդակը 4 վայրկյանի ընթացքում 3 անգամ հետ է մղվել դարպասաձողից. տեսանյութ
Այս բաժնից
1843 դիտում
16:48 08-01-2025
Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջը կյանքից զրկելու գործով ճնշումներ կան