1054 դիտում
17:55 08-01-2025
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Արթուր Նահապետյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Արթուր Նահապետյանը։ Նա մինչ այս զբաղեցնում էր Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնը։
Արթուր Նահապետյանը ծնվել է 1990 թվականի սեպտեմբերի 7-ին, Գյումրի քաղաքում: 1997-2007 թթ․ սովորել է Գյումրու «Ֆրանց Վերֆելի անվան թիվ 40» միջնակարգ դպրոցում:
2007-2011 թթ. սովորել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում բակալավրի որակավորմամբ:
2013-2015 թթ. սովորել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում մագիստրոսի որակավորմամբ: Ունի աշխատանքային մեծ փորձ։
12.08.2011-21.06.2013 թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում` որպես քննիչ։ 21.06.2013-01.02.2014 թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքում` որպես քննիչ։
01.02.2014-08.10.2014 թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքում` որպես ավագ քննիչ։
08.10.2014-10.09.2015 թթ. աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում` որպես հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ։
18.09.2015-18.04.2017 թթ. աշխատել է Շիրակի մարզի դատախազությունում` որպես դատախազ։ 18.04.2017-25.06.2018 թթ. զբաղեցրել է Շիրակի մարզի դատախազի տեղակալի պաշտոնը:
01.09.2017-03.09.2018 թթ. աշխատել է «Շիրակի Մ.Նալբադյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Իրավագիտության և քաղաքագիտության» ամբիոնում որպես դասախոս:Այնուհետև,
10.07.2018-21.01.2019 թթ. աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչությունում` որպես թիվ 1 բաժնի պետ:
08.07.2019-17.06.2020 թթ. զբաղեցրել է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում որպես սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնը։
10.06.2020-01.10.2020 թթ․ եղել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում որպես «հատուկ քննչական ծառայողների` իրենց պաշտոնական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաև կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների գործերով քննության» բաժնի պետ:
01.10.2020-17.03.2023 թթ․ զբաղեցրել է ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ պետի տեղակալ պաշտոնը։
17.03.2023-15.06.2023 թթ. նախագահի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորի պաշտոնում:
15.06.2023 թթ. մինչ օրս զբաղեցնում էր Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնը:
Նա ունի արդարադատության մայորի և պահեստազորի փոխգնդապետի կոչում։
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Նմանատիպ նյութեր
3193 դիտում
16:23 26-07-2018
Նորա Կարապետյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնում
Այս բաժնից
2137 դիտում
16:48 08-01-2025
Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջը կյանքից զրկելու գործով ճնշումներ կան
748 դիտում
15:25 08-01-2025
ՀՀ-ն չի ուզում լինել պատնեշ, մենք ուզում ենք լինել ոչ թե սեպ, այլ կապող օղակ, կամուրջ. Միրզոյան