1734 դիտում
12:22 18-03-2014
Մահացել է քանդակագործ Արա Շիրազը
Այսօր կյանքի 73-րդ տարում «Նաիրի» բժշկական կենտրոնում երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է անվանի մտավորական, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազը՝ բանաստեղծ Հովհաննես Շիրազի որդին, ով «գլխուղեղի ինսուլտ» ախտորոշմամբ տեղափոխվել էր նշված կենտրոն: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ «Նաիրի» բժշկական կենտրոնից:
Հիշեցնենք, որ Արա Շիրազը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 24-ին: [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին հայտնել էր, որ քանդակագործը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում՝ առանց դրական եւ բացասական դինամիկայի և շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքին:
Նմանատիպ նյութեր
4071 դիտում
22:41 05-03-2014
Հովհաննես Շիրազի որդին` Արա Շիրազը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում
2679 դիտում
09:48 14-03-2016
1984 թվականի այս օրը մահացել է Հովհաննես Շիրազը
747 դիտում
12:27 12-12-2014
Դասախոսություն` «Շիրազը որպես հայի ինքնության խորհրդանիշ» թեմայով
Այս բաժնից
1846 դիտում
16:48 08-01-2025
Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջը կյանքից զրկելու գործով ճնշումներ կան