211652_close_icon
views-count2708 դիտում article-date 13:01 18-03-2014

ԵԱՀԿ-ը պլանային դիտարկում կանցկացնի շփման գծում

Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը մարտի 19-ին դիտարկում կանցկացնի ԼՂՀ և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում (Աղդամի շրջանի Միրաշալլի գյուղի ուղղությամբ): Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և դաշտային օգնական Ժիրի Աբեռլեն: Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Պետեր Շվեդբերգը:

Նմանատիպ նյութեր