211652_close_icon
views-count3028 դիտում article-date 15:53 18-03-2014

Էրդողանը Պուտինի հետ հեռախոսազրույցում սպառնացել է, որ կփակի Բոսֆորի նեղուցը ռուսական նավերի առաջ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Էրդողանը նախազգուշացրել է Պուտինին, որ եթե վերջինս Ուկրաինա ներխուժի կամ էլ եթե ինքնիշխան հռչակված Ղրիմը թաթարների նկատմամբ բռնություններ կիրառի, ապա Թուրքիան ստիպված կլինի փակել ռուսական նավերի մուտքը դեպի սևծովյան նեղուցներ: Թուրքիայի վարչապետն այս զգուշացումն արել է այն բանից հետո, երբ Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջամիլևի հետ հանդիպման ժամանակ Ջամիլևը մեջբերել է վերջին օրերին Ղրիմում անհասկանալի պատճառբերով և անհայտ անձանց կողմից թաթարների սպանվելու փաստերը:

Նմանատիպ նյութեր