Թուրքական հետախուզությունը հայտնել է, որ ԻՊ-ը հարձակում է նախապատրաստում Բոսֆորի նեղուցով անցնող ռուսական նավերի վրա
Թուրքիայի հետախուզական ծառայությունը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հարձակում է ծրագրում բոսֆորի նեղուցում ռուսական նավերի վրա։ Այդ մասին հաղորդում է Haberturk թերթը։
Ըստ տեղեկությունների՝ ահաբեկիչները ամենայն հավանականությամբ կփորձեն հրթիռակոծել նավերը։
Ստամբուլի ոստիկանությունը մի շար միջոցառումներ է ձեռնարկել այդ ուղղությամբ, մասնավորապես, հսկողության տակ է վերցվել ավելի քան 100 կետ, որտեղից հնարավոր է հրթիռ արձակել Բոսֆորի նեղուցի ուղղությամբ։
Բացի այդ, ստուգվում են նեղուցով անցնող բոլոր նավերը։
Նախօրեին նշված նեղուցով առափնյա նավերի ուղեկցությամբ անցել է ռուսական ռազմածովային ուժերին պատկանող «Կեսար Կունիկով» ռազմական նավը։