Ղրիմը 3 պետական լեզու պետք է ունենա․ Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը գտնում է, որ Ղրիմում պետք է 3 պետական լեզու լինի։ Այս մասին ասվում է այսօր տեղի ունեցած նրա հայտարարության մեջ, փոխանցում է BBC-ն։
«Ճիշտ կլինի, որ Ղրիմը 3 պետական լեզու ունենա՝ ռուսերեն, ուկրաիներեն և ղրիմաթաթարերեն»,֊ հայտարարել է Պուտինը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վլադիմիր Պուտինը Ղրիմը Ռուսաստանի Դաշնության կազմում ներառելու մասին հրաման է ստորագրել։