Ղրիմը Ռուսաստանի համար ֆինանսական բեռ չէ․ Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղրիմը ֆինանսական բեռ չի դառնա Ռուսաստանի համար, ապագայում նույնիսկ կվերածվի ֆինանսական դոնորի։ Այս մասին նա հայտնել է ՌԴ քաղաքացիների հետ ուղիղ կապի ընթացքում։
«Մենք պետք է Ղրիմի թոշակառուներին 28 մլրդ ռուբլի հատկացնենք, իսկ բյուժեին որպես օգնություն՝ 16,5 մլրդ»,֊ ընդգծել է Պուտինը։
Նախագահի կարծիքով Ղրիմի ծրագրի բոլոր ծախսերը միասին պետք է կազմեն 100 մլրդ֊ից ոչ ավելի։