Ռուսաստանը չի դիտարկում Ղրիմը Ռուսաստանին միացնելու հարցը. Պուտին
Ռուսաստանը չի դիտարկում Ղրիմը Ռուսաստանին միացնելու հարցը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ոչ, չի դիտարկում»,֊ պատասխանել է Պուտինը լրագրողի հարցին, թե արդյոք Մոսկվան դիտարկում է Ղրիմը Ռուսաստանին միացնելու տարբերակները։
«Ես գտնում եմ, որ միայն քաղաքացիները կարող են և պետք է որոշեն իրենց ապագան»,֊ ընդգծել է Ռուսաստանի նախագահը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսենովը դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով աջակցել Ղրիմի խաղաղության և հանգստության ապահովման հարցում։