1403 դիտում
09:52 19-03-2014
Հաղթե՞ց Պուտինը Ուկրաինայում, թե՞ պարտվեց․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Եթե Պուտինը որոշել է գնալ մինչև վերջ, ուրեմն պիտի փորձի Ղրիմի սցենարն իրականացնել նաև Ուկրաինայի արևելյան մարզերում։ Սցենարը կարող է լինել հետևյալը. արևելյան Ուկրաինայում բախումներ են սկսվում ուկրաինացիների և ռուսների միջև և ռուսական զորքերը մտնում են այնտեղ իրավիճակը կայունացնելու համար։ Ապա և տեղի են ունենում հանրաքվեներ ղրիմյան սցենարով։
…Ռուսաստանն այստեղ պլան «բ» էլ ունի, այն է փորձել առանց Ղրիմի մնացած Ուկրաինան ֆեդերատիվ պետություն դարձնել։ Սրա նպատակն այն է, որ ֆեդերացիայի արևելյան սուբյեկտները մշտապես մահակի դեր կատարեն Կիևի գլխին և նրան թույլ չտան ինտեգրվել Արևմուտքի հետ՝ պարտադրելով, վատագույն դեպքում, պահպանել չեզոքություն։ Բայց, հատկապես Ղրիմից հետո սա մի պայման է, որին Կիևը որևէ կերպ համաձայնել չի կարող, դա մոտավորապես նման կլինի կապիտուլյացիայի։
Ահա այս հարցի վերջնական որոշումից հետո է, որ հնարավոր կլինի գնահատել հաղթե՞ց Պուտինը Ուկրաինայում, թե պարտվեց։
Բայց մոտավորապես նման մի պատմություն մեր տարածաշրջանում արդեն իսկ տեղի է ունեցել. 2008 թվականին Ռուսաստանը Վրաստանից նաև դե յուրե պոկեց Աբխազիան և հարավային Օսիան։…Ռուսաստանը կորցրել է Վրաստանի վրա ունեցած երկու հիմնական լծակները՝ Աբխազիան և Հարավային Օսիան։ Ռուսաստանը գոնե այս պահին պարտված է Վրաստանում։
Եվ այս իմաստով, Ղարաբաղի առնչությամբ ծագած ոգևորությունը ամենևին էլ տեղին չէ, որովհետև կարգավորել հարցը Հայաստանին կամ Ադրբեջանին ձեռնտու որևէ տարբերակով՝ Ռուսաստանի համար նշանակում է կորցնել ազդեցության լծակները Հայաստանի, Ղարաբաղի և ի վերջո ամբողջ Հարավային Կովկասի վրա։ Ուկրաինայում Ռուսաստանի վճռական քայլերը ռեակցիա են Մայդանում կրած պարտության։ Ղարաբաղում Ռուսաստանը պարտված չէ, ուրեմն գործելու ոչ մի մոտիվացիա չունի»։
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
7144 դիտում
18:24 26-05-2018
Դևիդ Բեքհեմ. Զինեդին, խնդրում եմ, հաղթե՛ք «Լիվերպուլին»
4080 դիտում
23:20 27-05-2019
Մխիթարյանը՝ Սոկրատիսին․ Շնորհակալ եմ, իմ ընկե՛ր․ հաղթե՛ք չորեքշաբթի
Այս բաժնից
490 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1288 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
778 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր