211652_close_icon
views-count1492 դիտում article-date 10:08 19-03-2014

ՍԴ-ն կուտակային կենսաթոշակի մասով իրեն հատուկ վճիռ է կայացնելու․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ պարտադիր կուտակային կենսաթոշակի մասով քաղաքական որոշումն արդեն կայացած է։ ՍԴ-ն այս օրենքի մասով իրեն հատուկ ոչ միանշանակ վճիռ է կայացնելու՝ «խուճուճ ձևակերպումներով», բայց միաժամանակ օրենքը կճանաչվի սահմանադրական։ Երեկ «Ժողովուրդ»-ը ՍԴ խոսնակ Հովհաննես Պապիկյանին հարցրեց՝ հանրահավաքից ու «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ որոշումից առաջ ինչ տրամադրություններ են տիրում ՍԴ-ում։ «Ձեր այդ հարցի պատասխանը ես չունեմ»,– պատասխանեց նա»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր