211652_close_icon
views-count1744 դիտում article-date 10:15 19-03-2014

Թուրքիան ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կողմից է, սակայն չի խզի դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ. Դավութօղլու

«Ղրիմի հարցում Թուրքիան Եվրամիության և ՆԱՏՕ-ի կողմից է, սակայն Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին խոսք անգամ լինել չի կարող»,-այսպիսի հայտարարություն է արել Թուրքիաի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռուստաեթերից: Վերջինս նշել է, թե Թուրքիան շարունակելու է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները պահպանել: Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պոտինի հետ հեռախոսազրույցում նախազգուշացրել էր, որ Թուրքիան կփակի ռուսական նավերի առաջ Բոսֆորի նեղուցը, եթե Ղրիմում բնակվող թաթարներին վտանգ սպառնա:

Նմանատիպ նյութեր