211652_close_icon
views-count1445 դիտում article-date 15:41 19-03-2014

«Գազպրոմը» հետաքրքրված է Ղրիմի նավթ և գազ արդյունահանող ընկերությամբ. Razm.info

Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը լրջորեն հետաքրքրված է ուկրաինական նավթ և գազ արդյունահանող «Չերնոմորնեֆտեգազ» ընկերության գնման հեռանկարներով։ Վերջինս Սև ծովի մայրցամաքային ելուստից արտահանում է տարեկան մոտ 2 մլրդ մ³ գազ, գրում է [url=http://razm.info/35150]Razm.info[/url]-ն: Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը, հղում կատարելով Ղրիմի փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևի խոսքերին։ Այնուհանդերձ, «Գազպրոմից» հրաժարվել են մեկնաբանություններ տալ։ Տեմիրգալիևը վկայել է, որ Ղրիմի Սեփականության հիմնադրամն առաջիկայում սկսելու է պայմաններ մշակել «Չերնոմորնեֆտեգազի» մասնավորեցման մրցույթի համար։ Դրան կարող են մասնակցել թե´ ռուսաստանյան, թե´ միջազգային ընկերությունները։ Նշենք, որ ավելի վաղ Ղրիմի Գերագույն խորհրդի խոսնակը հայտարարել էր՝ Ղրիմում նավթի ու գազի արդյունահանմամբ պետք է զբաղվեն ռուսաստանյան ընկերությունները։ Մանրամասները՝ [url=http://razm.info/35150]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր